Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նազարբաեւը Յունկերին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԲՏԽ-ի նիստին

Նազարբաեւը Յունկերին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԲՏԽ-ի նիստին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ կայացած հանդիպման ընթացքում նրան հրավիրել Է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԲՏԽ) հերթական նիստին, որը դեկտեմբերին տեղի Է ունենալու Սանկտ Պետերբուրգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Հանդիպման ընթացքում պետության ղեկավարը նշել Է ASEM գագաթնաժողովի անցկացման ավանդական բարձր մակարդակը եւ Եվրահանձնաժողովի նախագահին հրավիրել Է մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին, որն ընթացիկ տարվա դեկտեմբերին կկայանա Սանկտ Պետերբուրգում»,-նշվում Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Մամուլի տեղեկագրի համաձայն, կողմերը քննարկել են միջազգային քաղաքականության ընթացիկ օրակարգը, այդ թվում՝ գլոբալ անվտանգության ասպեկտները, ինչպես նաեւ արծարծել են Եվրոպական խորհրդի հետ Եվրասիական տնտեսական միության համագործակցության հարցերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]