Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սիրիայի իշխանությունները վերադարձրել են ինը հազար հափշտակված պատմական արտեֆակտներ

Սիրիայի իշխանությունները վերադարձրել են ինը հազար հափշտակված պատմական արտեֆակտներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի իշխանություններին հաջողվել Է վերադարձնել մոտավորապես ինը հազար հափշտակված պատմական արտեֆակտներ, միեւնույն ժամանակ անօրինական հնագիտական պեղումներ են անցկացվում երկրի բռնազավթված տարածքներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է Սիրիայի մշակութային ժառանգության եւ թանգարանների վարչության տնօրեն Մահմուդ Համուդը:

«Մոտավորապես ինը հազար հափշտակված պատմական արտեֆակտներ Է հաջողվել վերադարձնել Սիրիայում, եւս ավելի քան 100-ը վերադարձվել են Լիբանանից, այդ թվում՝ Պալմիրայից քարե արձաններ եւ սրբապատկերներ՝ Մաալյուլի վանքից»,-հայտարարել Է Համուդը:

Համուդը նաեւ պատմել Է սիրիական կառավարության հսկողությունից դուրս գտնվող Մանբիջ, Ռաքա քաղաքների մերձակա շրջաններում եւ Եփրատից դեպի արեւելք ընկած գոտում անօրինականորեն կատարվող հնագիտական պեղումների մասին:

«Իրադրությունն ավելի վատ Է այն տարածքներում, որոնք գտնվում են Թուրքիայի կողմից աջակցվող զինված խմբավորումների հսկողության տակ, այդ թվում՝ հարուստ ժառանգություն ունեցող Աֆրինում, որտեղ պատմական օբյեկտները գործնականում ամենօրյա կողոպտման են ենթարկվում թուրքական բանակի հովանավորությամբ»,-հայտարարել Է Համուդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]