Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նիդերլանդների Թագավորության դատական խորհրդի պատվիրակությունն այցելել է արդարադատության ակադեմիա

Նիդերլանդների Թագավորության դատական խորհրդի պատվիրակությունն այցելել է 
արդարադատության ակադեմիա

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի հրավերով` Հայաստանում գտնվող Նիդերլանդների Թագավորության դատական խորհրդի պատվիրակությունը` Կենտրոնական տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանի գլխավորությամբ, այցելեց Արդարադատության ակադեմիա՝ տեղում ծանոթանալու ակադեմիայում ուսուցման կազմակերպման գործընթացին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը կարևորեց նման հանդիպումներն ու հետագա համագործակցությունը` դատական իշխանության արդյունավետության բարձրացման տեսանկյունից:

Հոլանդիայի Դատական խորհրդի անդամ Թաքվոր Ավեդիսյանը, ընդհանրություններ նկատելով ուսումնական գործընթացի կազմակերպման հայկական և հոլանդական մոդելների միջև, նկատեց, որ Հոլանդիայում ներդրված է «ուսուցում պրակտիկայի միջոցով» մոդելը, երբ ուսումնառության ժամանակի 70 %-ն ունկնդիրներն անցկացնում են գործնական պարապմունքի և պրակտիկայի տեսքով, իսկ մնացած 30 %-ը` տեսական։ Նա կարևորեց նաև «մամլո դատավորի» ինստիտուտի դերը՝ դատական գործընթացների թափանցիկության տեսանկյունից:

 «Դատավորի, դատախազների թեկնածուներին և, առհասարակ, վերապատրաստվողներին տալիս ենք ոչ միայն անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ, այլև ծանոթացնում ենք հաղորդակցության հմտություններին, քանզի դատարաններում շատ են տեսախցիկները, և նրանք պետք է ճիշտ կազմակերպեն նաև մամուլի, ինչպես նաև վարույթի մասնակիցների հետ հաղորդակցման գործընթացը: Դատական իշխանության արդյունավետության առումով դատարանների անկախության կողքին նույնքան կարևորում ենք նաև թափանցիկությունն ու հանրային վստահությունը, քանի որ հենց հետադարձ կապի շնորհիվ կարելի է ձեռք բերել ներքին և արտաքին անկախություն»,- նշեց Թաքվոր Ավեդիսյանը:

Անահիտ Մանասյանը նշեց, որ իրենք նկատի կունենան հոլանդական ուշագրավ փորձը` հետագա ուսումնական ծրագրեր մշակելիս:

Հանդիպման ավարտին հյուրերի համար շրջայց կազմակերպվեց Ակադեմիայում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]