Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մհեր Գրիգորյանն ընդունել է Վիետնամի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Արտաքին հարաբերությունների գծով ներկայացուցչին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Վիետնամի Կոմունիստական կուսակցության 
կենտրոնական կոմիտեի Արտաքին հարաբերությունների գծով ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Վիետնամի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Արտաքին հարաբերությունների գծով ներկայացուցիչ Նգույեն Տուան Ֆոնգի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  հանդիպմանը ներկա էր նաև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանը:

Մհեր Գրիգորյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Հայաստանի և Վիետնամի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ հաշվի առնելով նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև ստորագրված ազատ առևտրի մասին համաձայնագիրը: Նա ընգծել է, որ երկու երկրների համար փոխադարձ օգտակար կլինեն անընդհատ շփումներն ու փորձի փոխանակումը մասնավորապես թվայնացման, առողջապահության, կրթության և սոցիալական հարցերին առնչվող ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նգույեն Տուան Ֆոնգը նշել է, որ չնայած աշխարհագրական հեռավորության՝ երկու երկրների միջև ձևավորվել է արդյունավետ համագործակցություն, որը կարող է լավ հիմք հանդիսանալ հարաբերությունների հետագա խորացման համար:

Զրուցակիցները երկուստեք արձանագրել են, որ անհրաժեշտ է համատեղ ջանքեր կիրառել նաև տնտեսական հարաբերություններում առկա մեծ ներուժը իրացնելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]