Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԳԴՀ-ի կառավարությունը հավաստեց Մերկելի մասնակցությունը Սիրիային նվիրված գագաթնաժողովին

ԳԴՀ-ի կառավարությունը հավաստեց Մերկելի մասնակցությունը Սիրիային նվիրված գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 27-ին կուղեւորվի Ստամբուլ՝ մասնակցելու Սիրիային նվիրված գագաթնաժողովին, որի մասին ավելի վաղ հայտնել Է Թուրքիայի ղեկավարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հոկտեմբերի 27-ին կանցլերը կուեւորվի Ստամբուլ՝ Սիրիային նվիրված գագաթնաժովին»,- հոկտեմբերի 19-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում լրագրողներին հայտարարել Է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարտինա Ֆիցը: Թուրքական կողմի տվյալներով՝ նախագահ Թայիփ Էրդողանը, բացի Մերկելից, կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնին: Ինչպես ճշտել Է Ֆիցը, կողմերը կքննարկեն քաղաքական գործընթացը Սիրիայում, իրադրությունն Իդլիբի նահանգում, ինչպես նաեւ ՌԴ-ի եւ Թուրքիայի համաձայնությունները, որոնք Սոչիում ձեռք են բերվել տարածաշրջանի բուֆերային գոտու վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]