Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մայիս 2022

Համաներման նախագիծն ԱԺ հանձնաժողովում կքննարկվի առաջիկա օրերին. Արտակ Զեյնալյան

Համաներման նախագիծն ԱԺ հանձնաժողովում կքննարկվի առաջիկա օրերին. Արտակ Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն առաջիկա օրերին կքննարկի «Համաներման մասին» օրինագիծը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: «Մեծ համաներում է լինելու: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցրերի մշտական հանձնաժողովն առաջիկա օրերին կքննարկի նախագիծը, որից հետո կհնչեն կոնկրետ թվեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Զեյնալյանը՝ անդրադառնալով հարցին՝ ճիշտ են մամուլո՞ւմ շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե համաներումը տարածվելու է 800-850 մարդու վրա:

Նախարարի պաշտոնակատարը հավելեց, որ այս պահին ինքը որևէ թիվ չի հնչեցնելու, քանի որ նախագիծը գաղտնի է, իսկ ինքը թվեր ներկայացնելու իրավունք չունի:

Հարցին՝ համաներումը պայմանավորվա՞ծ է քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու հետ, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Հայաստանում այսօր քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության խնդիր չկա: Այս կառավարությունը, արդարադատության նախարարությունը այս խնդիրն արդեն լուծել են: Քրեակատարողական հիմնարկներում չկա մեկը, ով քնելու տեղ չունի: Այսօր քրեակատարողական հիմնարկներում կալանավորների և դատապարտյալների քանակը հասնում է 2930-2940-ի: Այսպիսի ցուցանիշ Հայաստանում չի եղել: Այդ թիվը միշտ եղել է  3800 և դրանից ավել: Համաներման նպատակը քրեակատարողական հիմնարկների բեռնաթափումը չէ, սա համաներում է՝ մարդասիրական ակտ է, որը իրականացնում է կառավարությունը՝ հանրության անունից այս ժեստն անելով»:  

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]