Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է ԱԻ նորանշանակ փոխնախարար Արմեն Հարությունյանին

Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է ԱԻ նորանշանակ փոխնախարար Արմեն 
Հարությունյանին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցեցին նախարարության ղեկավար կազմը, ինչպես նաև կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գերատեսչության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով փոխնախարար Արամ Թանքարյանին նախարարի տեղակալի պաշտոնում կատարած աշխատանքի համար, հույս հայտնեց, որ նա ըմբռնումով կմոտենա կադրային այս փոփոխությանը: Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց նորանշանակ փոխնախարար Արմեն Հարությունյանին՝ նշելով, որ նա դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում, գիտությունների թեկնածու է, և հույս հայտնեց, որ Հարությունյանը կարևոր ներդրում կունենա իր համակարգման ոլորտում:

Անդրադառնալով ԱԻ նախարարության համակարգում աշխատանքային կարգապահության պահպանման հարցին՝ Ֆելիքս Ցոլակյանը ևս մեկ անգամ շեշտեց դրա կարևորությունը: Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց նաև գերատեսչության կադրային ճիշտ քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը՝ մասնավորապես շեշտելով ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի շրջանավարտների՝ աշխատանքի ընդունման առաջնայնությունը:

«Կարևորում եմ փրկարարների վերապատրաստման հարցը: Թերի պատրաստված փրկարարները կարող են էլ ավելի բարդացնել ծագած արտակարգ իրավիճակը, ուստի՝ հանձնարարում եմ մեծ ուշադրություն դարձնել փրկարարների մասնագիտական պատրաստականությանը», - ասաց Ֆ. Ցոլակյանը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց գլխավոր քարտուղարին, փոխնախարարներին և առանձին ստորաբաժանումների ղեկավարներին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]