Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՉԺՀ-ում ձերբակալված Ինտերպոլի նախկին նախագահի կինը վստահ չԷ, որ նա ողջ Է. BBC

ՉԺՀ-ում ձերբակալված Ինտերպոլի նախկին նախագահի կինը վստահ չԷ, որ նա ողջ Է. BBC

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինտերպոլի նախկին նախագահի կինը՝ Գրեյս Մենը, կասկածում Է, որ Չինաստանում կաշառակերության կասկածանքով ձերբակալված իր ամուսինը ողջ Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա պատմել Է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիային տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հոկտեմբերի 19-ին:

Ինտերպոլի նախկին նախագահ եւ ՉԺՀ-ի հանրային անվտանգության փոխնախարար Մեն Հունվեյը Չինաստան Է մեկնել սեպտեմբերի վերջին եւ այն ժամանակվանից կապի մեջ չի մտել ընտանիքի հետ: Ավելի ուշ Չինաստանի իշխանությունները հայտնել են նրա ձերբակալման մասին: «Կարծում եմ՝ դա քաղաքական հետապնդում Է: Ես վստահ չեմ, որ նա ողջ Է»,-հայտարարել Է Գրեյս Մենը: Մեն Հունվեյի կինը նաեւ պատմել Է, որ ինքը հեռախոսազանգեր Է ստացել՝ սպառնալիքներով: Անհայտ մի տղամարդ Մենին նախազգուշացրել Է, որ «երկու խումբ» հետեւում Է նրան Ֆրանսիայում, որտեղ կինն ապրում Է իր երեխաների հետ:

«Ես խիստ զարմացած Էի: Ինչո՞ւ եմ թիրախ դարձել»,-մեկնաբանել Է նա հեռախոսազանգը: Հոկտեմբերի 7-ին Չինաստանի իշխանությունները հաստատել են օրենքի խախտման կասկածանքով 64-ամյա Մեն Հունվեյի ձերբակալման փաստը: Նրա գտնվելու վայրը եւ այլ մանրամասնություններ չեն բացահայտվում: Հաջորդ օրը ՉԺՀ-ի հանրային անվտանգության նախարարությունը հայտնել Է, որ Ինտերպոլի նախկին նախագահը կասկածվում Է կաշառակերության եւ այլ հանցագործությունների մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]