Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի ևս մեկ տարի

Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի ևս մեկ տարի

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Սերգեյ Միքայելյանը վնասվածքի պատճառով մեկ տարի չի մասնակցի միջազգային մրցաշարերի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: «Սերգեյը դեռևս վերականգնվում է տարվա սկզբին ունեցած վնասվածքից: Փոխարենը Միքայել Միքայելյանն այս տարի կմասնակցի աշխարհի երիտասարդների առաջնությանը և աշխարհի գավաթի փուլերին»,-շեշտեց Սարգսյանը:

Վերջինս փաստեց, որ այս օրերին թիմը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ֆինլանդիայում, որին մասնակցում են 3 մարզիկ և 2 մարզիչ: «Մինչև դեկտեմբերի 10-ը մեր մարզիկները կմասնակցեն ուսումնամարզական հավաքների, աշխարհի գավաթի փուլի և միջազգային վարկանիշային մրցաշարերի, որոնց արդյունքում կհավաքեն վարկանիշային միավորներ 2022թ Օլիմպիական խաղերի համար»,-ասաց գլխավոր քարտուղարը:

Ֆեդերացիան պլանավորում է այս տարի մի շարք միջազգային մրցաշարեր անցկացնել Հայաստանում, որոնք կլինեն վարկանիշային և ընդգրկված են միջազգային ֆեդերացիայի օրացույցային պլանում:

Արմինե Նովրուզյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]