Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանը պատրաստ չԷ անդամակցելու Եվրամիությանը. ԵՄ-ի դեսպան

Վրաստանը պատրաստ չԷ անդամակցելու Եվրամիությանը. ԵՄ-ի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը ներկա փուլում պատրաստ չԷ անդամակցելու Եվրամիությանը կազմակերպության չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Վրաստանում ԵՄ-ի դեսպան Կարլ Հալցերը Առաջին ալիքի եթերում:

«Ինչ վերաբերում Է Եվրամիությանն անդամակցելուն, պատրաստ Է արդյոք Վրաստանը անդամակցելուն. պատասխանը, իհարկե, կլինի ոչ: Վրաստանը պատրաստ չԷ: Կան ասոցացման մասին համաձայնագրի շրջանակներ, որոնք նախատեսում են Վրաստանի մերձեցումը Եվրամիության չափորոշիչներին: Դրան Է վերաբերում նաեւ ազատ առեւտուրը ԵՄ-ի հետ: Այս ամենի եւ բարեփոխումների միջոցով Վրաստանը պետք Է բարձրանա ԵՄ-ի չափորոշիչներին համապատասխանելու տեսանկյունից, սա Է ուղերձը»,- ասել Է Հալցերը: Նրա խոսքով՝ ԵՄ-ում համաձայն են այն բանի հետ, որ հարկավոր Է հնարավոր բոլոր գործիքներն օգտագործել Եվրամիությանը Վրաստանի մերձեցման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]