1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հազարավոր մարդիկ են հրաժեշտ տվել Կերչի ողբերգության զոհերին

Հազարավոր մարդիկ են հրաժեշտ տվել Կերչի ողբերգության զոհերին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի բնակիչները հոկտեմբերի 19-ին հրաժեշտ են տվել Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած ողբերգության 17 զոհերի, եւս մի քանիսին հողին կհանձնեն հայրենիքում՝ Ղրիմի թերակղզու սահմաններից դուրս: Առանձին կանցկացվի Վլադիսլավ Ռոսլյակովի հուղարկավորությունը, որը պայթյուն եւ հրաձգություն Էր իրականացրել ուսումնական հաստատությունում:

«Հրաձիգի ազգականները դեռ չեն դիմել (մարմինն ստանալու համար)»,-«Ինտերֆաքս»-ին ասել Է Կերչի վարչակազմի ներկայացուցիչը: Զոհվածների հետ հրաժեշտի արարողությունը տեղի Է ունեցել Կերչի գլխավոր հրապարակում: Նրանց հրաժեշտ տալու Էին եկել քաղաքի հազարավոր բնակիչներ եւ Ղրիմի ղեկավարության ներկայացուցիչներ՝ հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը եւ խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը: Սգո ակցիան հեռարձակել են Ղրիմի հեռուստաալիքները:

«Այս ողբերգությունը մեր կյանքը, մեր քաղաքի կյանքը բաժանեց «մինչեւի» եւ «հետոյի»: Այն, ինչը լինելու Է «հետո», կախված Է մեզանից: Մենք պետք Է միավորվենք, օգնենք հարազատներին՝ վերապրելու այս ահավոր ողբերգությունը: Ղրիմցինե՛ր, մենք պետք Է միասին լինենք»,-ասել Է քաղաքի վարչակազմի ղեկավար Սերգեյ Բորոզդինը: Ինչպես արդեն հաղորդվել Է, հոկտեմբերի 17-ին 18-ամյա Ռոսլյակովը պայթյուն Է իրականացրել եւ հրացանից կրակ բացել պոլիտեխնիկական քոլեջում, ինչից հետո վերջ Է տվել իր կյանքին: Զոհվել Է 21 մարդ, ներառյալ հրաձիգը: Ղրիմի, Կրասնոդարի երկրամասի եւ Մոսկվայի հիվանդանոցներում գտնվում են 43 տուժածներ: Սկզբնապես քրեական գործ Էր հարուցվել «ահաբեկչություն» հոդվածով, բայց ավելի ուշ այն վերաորակավորել են «սպանություն» հոդվածի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]