Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վարչապետի պաշտոնակատարն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարներին

Վարչապետի պաշտոնակատարն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների 
քրեակատարողական ծառայությունների ղեկավարներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակությունների ղեկավարներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 4-ի որոշմամբ հոկտեմբերի 19-ը նշվում է որպես քրեակատարողական ծառայողի օր:

Վարչապետի պաշտոնակատարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ քրեակատարողական ծառայությունների աշխատանքը չափազանց կարևոր է ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում անվտանգության մարտահրավերների հաղթահարման, օրինականության ապահովման, հանցավորության դեմ պայքարի ոլորտներում, և ԱՊՀ շրջանակում համագործակցության խորացումը կնպաստի միջպետական կապերի հետագա ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, կարևորել է քրեակատարողական ծառայությունների գործունեության շարունակական բարելավման և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցման, փորձի փոխանակման, աշխատակիցների վերապատրաստման, ՔԿՀ-ներում պատիժը կրող անձանց սոցիալական վերաինտեգրման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով գործակցության ընդլայնումը:

Հանդիպման մասնակիցների անունից շնորհակալություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին ընդունելության համար՝ ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայության տնօրեն Գենադի Կորնիենկոն արդյունավետ է գնահատել ԱՊՀ անդամ պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի գործունեությունը և դրա շրջանակում կատարվող աշխատանքները: Նա վստահեցրել է, որ խորհուրդը շարունակելու է ակտիվ աշխատել և արդյունքներ արձանագրել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի նշած ոլորտներում ընդհանուր քաղաքականության մշակման, տեղեկատվության և փորձի փոխանակման, աշխատանքի արդյունավետության բարձրացման, դատապարտյալների սոցիալական ինտեգրման, կադրերի վերապատրաստման և այլ ուղղություններով:

Վարչապետի պաշտոնակատարը հաջողություն է մաղթել այսօր Երևանում կայանալիք խորհրդի նիստի աշխատանքներին


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]