Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգան և Ֆրեյզեր Ստոդդարտը կայցելեն ԵՊԲՀ

Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգան և Ֆրեյզեր Ստոդդարտը կայցելեն ԵՊԲՀ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմիայի ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող ականավոր նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգան և Ֆրեյզեր Ստոդդարտը հոկտեմբերի 24-ին այցելելու են ԵՊԲՀ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՊԲՀ-ում կայանալիք դասախոսությունը մեծ հնարավորություն կլինի մասնակիցների համար, ովքեր կտեղեկանան պրոֆեսոր Ֆերինգայի՝ գիտության ոլորտում կատարած աշխատանքներին, որոնք մեծապես կապված են մոլեկուլային շղթաների և դրանց կիրառման հնարավորությունների հետ ներկայում և ապագայում:

Բեն Ֆերինգայի, Ֆրեյզեր Ստոդդարտի և Ժան-Պիեր Սուվաժի կողմից կազմած տրիոն 2016թ.-ին քիմիայի ոլորտում արժանացավ Նոբելյան մրցանակի, մոլեկուլային շղթաների նախագծման և սինթեզի վրա կատարած իրենց աշխատանքի համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]