Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բուենոս Այրեսում ավարտվեցին պատանեկան Օլիմպիական խաղերը

Բուենոս Այրեսում ավարտվեցին պատանեկան Օլիմպիական խաղերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ավարտվեցին 3-րդ ամառային պատանեկան Օլիմպիական խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փակման պաշտոնական արարողությունը մեկնարկեց Խաղերի ընթացքում բոլոր մարզաձևերի ամենադիտարժան և էմոցիոնալ պահերի ցուցադրությամբ, իսկ վերջում Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը Օլիմպիական դրոշը Բուենոս Այրեսի քաղաքապետից վերցնելով` փոխանցեց հաջորդ խաղերը հյուրընկալող Դաքարի քաղաքապետին:

Հայաստանն այս պատանեկան Օլիմպիական խաղերին մասնակցում էր 7 մարզիկով: Արգենտինա էին մեկնել ծանրորդներ Կարեն Մարգարյանը (77 կգ) և Լիանա Գյուրջյանը (63 կգ), հունահռոմեական ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ), ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը (55 կգ), հրաձիգ Հայկ Բաբայանը (10 մ օդամղիչ ատրճանակ), լողորդ Արթուր Բարսեղյանը (50 մ, 100 մ ազատ ոճ և 50մ բատերֆլայ) և գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան: 

Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ ծանրորդ Կարեն Մարգարյանը, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը` բրոնզե մեդալակիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]