Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի նախարարները հրաժարվեցին մասնակցել Էր Ռիադի գագաթնաժողովին

ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի նախարարները հրաժարվեցին մասնակցել Էր Ռիադի գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչենը եւ Մեծ Բրիտանիայի միջազգային առեւտրի նախարար Լիամ Ֆոքսը հրաժարվել են մասնակցել Սաուդյան Արաբիայում կայանալիք միջազգային ներդրումային խորհրդաժողովին՝ կապված լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետանալու հարցում այդ երկրի առայժմ ոչ հստակ դերակատարության հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Նշվում Է, որ Մնուչինը նման որոշում Է ընդունել նախագահ Դոնալդ Թրամփի եւ պետքարտուղար Մայք Փոմպեոյի հետ քննարկումից հետո: Հոկտեմբերի 2-ին Հաշքաջին, որը բացահայտորեն քննադատում Էր Սաուդյան Արաբիայի ղեկավարներին ու անձամբ երկրի գահաժառանգ արքայազնին, մտել Է Թուրքիայում սաուդյան հյուպատոսության շենքը եւ անհետացել: Թուրքիայի ոստիկանությունը պնդում Է, որ լրագրողն սպանված Է:

Սաուդյան իշխանությունները ժխտում են իրենց մեղսակցությունը լրագրողի անհետացմանը եւ խոստանում են համակողմանի հետաքննություն անցկացնել: Նախօրյակին Էր Ռիադի ներդրումային խորհրդաժողովին իր մասնակցությունը չեղարկելու մասին հայտարարել Էր Ֆրանսիայի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը հետաձգել Է պլանավորված ուղեւորությունը Մերձավոր Արեւելքի երկրներ եւ հայտարարել, որ բաց Է թողնում ներդրումային խորհրդաժողովը Սաուդյան Արաբիայում: Մինչ այդ հայտնի Է դարձել, որ գործարարներն ու զանգվածային լրատվամիջոցները հրաժարվում են մասնակցել Սաուդյան Արաբիայում կազմակերպվող խոշոր տնտեսական համաժողովին, որը հայտնի Է որպես «Դավոս անապատում»:

Փորձագետների կարծիքով՝ համաժողովին մասնակցելուց հրաժարումը կապված Է Էր Ռիադի եւ Վաշինգտոնի միջեւ լարվածության սրման հետ՝ սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացումից հետո, որն աշխատում Էր The Washington Post հրատարակության համար: Վերջին անգամ նրան տեսել են, երբ նա մտել Է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան: Մի շարք զանգվածային լրատվամիջոցներ պնդում են, որ այնտեղ լրագրողին, որը քննադատում Էր Սաուդյան Արաբիայի իշխանություններին, խոշտանգել են եւ սպանել: Թուրքիայում հետաքննում են այդ գործը:

Future Investment Initiative համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 23 – 25-ին Էր Ռիադում: Ինչպես նշվում Է միջոցառման կայքում, անցյալ տարի դրան մասնակցել Է 3,8 հազար մարդ ավելի քան 90 երկրից: Սեպտեմբերի վերջի տվյալներով՝ այս տարի միջոցառմանն իրենց մասնակցությունը հավաստել են ավելի քան 100 գործարար-առաջնորդներ, ներառյալ BlackRock Inc.-ի, HSBC Holdings Plc-ի, Uber Technologies Inc.-ի, Bank of China International-ի, BNP Paribas-ի, Mitsubishi UFJ-ի եւ Trafigura Group-ի ղեկավարները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]