Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կապանում կայանալիք հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա կուտակված բոլոր համապետական հարցերին

Կապանում կայանալիք հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա կուտակված 
բոլոր  համապետական հարցերին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ին Կապանում կայանալիք հանրահավաքին խոսելու է ոչ միայն Կապանի քաղաքապետի ընտրությունների, այլ նաև կուտակված բոլոր համապետական հարցերի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: 

«Այսօր Կապանում տեղի ունենալիք հանրահավաքին անդրադառնալու եմ ոչ միայն քաղաքապետի ընտրություններին: Մտադիր եմ խոսել այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին: Լինելու է բաց, անմնացորդ եւ մանրամասն խոսակցություն:

Նկատի ունեմ՝ այսօր երեկոյան ելույթս ուղղված է լինելու ոչ միայն Կապանին, ոչ միայն Սյունիքին, այլեւ Հայաստանի բոլոր քաղաքներին ու գյուղերին: Այնպես որ, եթե չեք գալու Կապան, ժամը 18-ին սպասում եմ ձեզ իմ այս էջի ուղիղ եթերում»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 19-ին աշխատանքային այցով կլինի Կապանում, որի ընթացքում կունենա աշխատանքային քննարկումներ, իսկ երեկոյան կմասնակցի «Իմ քայլը» քաղաքական թիմի քաղաքապետի  թեկնածու Նարեկ Բաբայանի նախընտրական հանրահավաքին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]