Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարմնամարզության Հայաստանի թիմը կմասնակցի աշխարհի առաջնությանը Դոհայում

Մարմնամարզության Հայաստանի թիմը կմասնակցի աշխարհի առաջնությանը Դոհայում

 ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմասնակցի Դոհայում աշխարհի  առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմը Դոհա կմեկնի հետևյալ կազմով` Արթուր Դավթյանը եւ Վիգեն Խաչատրյանը հանդես կգան բազմամարտում, իսկ Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը եւ Վահագն Դավթյանը` առանձին գործիքների վրա: Հայաստանի թիմը կմասնակցի թիմային պայքարին, որտեղ ընդգրկվելով 24 թիմերի շարքում, իրավունք կստանա մասնակցելու 2019 թվականի աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Աշխարհի այս տարվա առաջնությունն անցկացվում է Դոհայում և կմեկնարկի հոկտեմբերի 25-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]