Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանի հաջորդ մրցակիցը մեքսիկացի է

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանի հաջորդ մրցակիցը մեքսիկացի է

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային օլիմպիական խաղերի մասնակից Նարեկ Աբգարյանի հաջորդ մրցակիցը պրոֆեսիոնալ ռինգում հայտնի է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Punch Boxing պրոմոթերական ընկերությունից,  հոկտեմբերի 27-ին Մոսկվայում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շոուի ընթացքում ռինգ դուրս կգա նաեւ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը, ով կանցկացնի իր 11-րդ մենամարտը: Աբգարյանը կմրցի մեքսիկացի Էֆրեյն Պերես Լազարոյի հետ, ով պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 29 մենամարտերից 19-ում հաղթանակ է տոնել ու կրել 10 պարտություն: Նարեկ Աբգարյանը հաղթանակ է տոնել իր անցկացրած բոլոր 10 մենամարտերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]