Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները կարժենան 24 մլն դրամ


ԳՅՈՒՄՐԻ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի երկրորդ և երրորդ հարկերը կհիմնանորոգվեն, յուրաքանչյուր հարկում կկառուցվի նոր սանհանգույց և լոգարանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից, 24 մլն դրամ արժողությամբ շինաշխատանքների նախագծային փաստաթղթերն ուղարկվել են Տարածքային զարգացման հիմնադրամ:

Հիմնադրամը առաջիկայում կհայտարարի կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ:Մարզում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծմանն ուղղված շինարարական բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն համապատասխան համայնքների կողմից ձեռք բերված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հիման վրա:

Շիրակի մարզպետի կողմից առաջարկվել է բոլոր համայնքների ղեկավարներին սահմանված ժամկետում իրականացնել նախագծման աշխատանքները: Ըստ մարզպետարանի տեղեկատվության՝ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ծրագիր են ընդգրկվել 17 օբյեկտների շինարարական աշխատանքներ, 2 սուբվենցիոն ծրագրեր և 3 բնակարանի գնման վկայագրերի տրամադրման հարցեր: 17 շինարարական օբյեկտներից 3-ը առողջապահական են, 10-ը` հանրակրթական դպրոցներ, 1-ը` մարզադպրոց, նախատեսվում է մաքրել 2 հեղեղատար և հիմնանորոգել Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի շենքը:

Արմենուհի Մխոյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ