Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

153 փրկարար ծառայող ստացել է «Փրկարար» որակավորման դաս

153 փրկարար ծառայող ստացել է «Փրկարար» որակավորման դաս

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 18-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարար վարչության թիվ 1,3,7,11 հրշեջ փրկարարական ջոկատների թվով 153 փրկարար ծառայողի շնորհվել է «Փրկարար» որակավորման դաս: Եվս 18 փրկարարներ ստացել են «3-րդ կարգի փրկարար» որակավորման դաս: Գրքույկները և կրծքանշանները որակավորում ստացած ծառայողներին հանձնել է ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ԱԻՆ լրատվական ծառայությունից, նշենք, որ փրկարարների և փրկարարական կազմավորումների որակավորման հանձնաժողովի ուժերով մինչև օրս որակավորվել է 624 փրկարար ծառայող, իսկ 260 ծառայողներ հանձնել են որակավորման քննությունը:

Քննություններն անցկացվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 24-ի N 621-Ն հրամանով հաստատված «Փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման պահանջների ու նորմատիվների»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]