Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մտնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների փուլ, որը պետք է պսակվի սիրո և համերաշխության հաղթանակով. Նիկոլ Փաշինյան

Մտնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների փուլ, որը պետք է պսակվի սիրո և համերաշխության հաղթանակով. Նիկոլ Փաշինյան

ԷՋՄԻԱԾԻՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ Հայաստանը մտնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մի փուլ, որը պետք է պսակվի սիրո և համերաշխության հաղթանակով: Այդ մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց Էջմիածնի քաղաքապետի թեկնածու՝ «Իմ քայլը» թիմը ներկայացնող Դիանա Գասպարյանի նախընտրական հանրահավաքին:

«Նրանք, ովքեր չեն տեսնում, որ Հայաստանում ինչ-որ բան է փոխվել, նրանց ուզածն ընդամենն այն էր, որ ընտրություններին մի մարդուն փոխարինի մեկ այլ մարդ, մեկ թայֆային՝ մյուսը, մեկ օլիգարխին՝ մյուսը: Ես ասում եմ՝ Հայաստանում ավարտվել է կլանների դարաշրջանը: Միայն ժողովուրդն է որոշում, թե ով լինի քաղաքապետ, ով լինի վարչապետ: Հայաստանում փոխվել է այն, որ բռնությունն այլևս չի կարող լինել քաղաքական գործիք: Նրանք, ովքեր մտմտում են, որ այս օրերին ծածուկ մի տեղից անցնեն իրենց գործերին, կստանան ժողովրդի հուժկու հակահարվածն՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք, որտեղից են գալիս և ուր են գնում: Հայաստանը պետք է լինի այնպիսի երկիր, որտեղ օրենքի գերակայությունն անառարկելի է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա մանրամասնեց այն իր այն միտքը, թե Հայաստանը մտնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մի փուլ, որը պետք է պսակվի սիրո և համերաշխության հաղթանակով: «Հայաստանի քաղաքացին մեկ այլ քաղաքացու տեսնելիս առավոտյան պետք է ժպտա, որովհետև տեսնում է իր հարազատին, որովհետև սա սիրո ու հարգանքի հեղափոխություն է»,- ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]