1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. նախագահը ներկա է գտնվել ԳԱԱ 75-ամյակի հանդիսավոր նիստին

Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. 
նախագահը ներկա է գտնվել ԳԱԱ 75-ամյակի հանդիսավոր նիստին

ԵՐԵՎԱՆ, 18  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան 21-րդ դարում պետք է դառնա մեր առաջընթացի հիմնական գրավականը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին նման համոզմունք հայտնեց  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով իրեն ևս համարում է հայկական գիտական համայնքի անդամներից մեկը:

«Ես չեմ դադարում կրկնել, որ մենք տաղանդավոր ժողովուրդ ենք, և սա ամուր հիմքեր ունեցող համոզմունք է ինձ համար: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան դրա վկայություններից մեկն է: Գիտությունը՝ որպես երևույթ, դարձել է առաջընթացի ու զարգացման աներկբա գրավականը: Այս գործում ես կարևորում եմ ակադեմիայի դերը»,- նշեց նախագահը, հպարտությամբ հիշելով ԳԱԱ հիմնադրման 75 տարիների բոլոր նախագահներին:

Արմեն Սարգսյանը առանձնացրեց մի քանի կետեր, որոնք, ըստ իրեն, կարևոր են ակադեմիայի համար: 

Նա վստահեցրեց, որ ԳԱԱ-ն պետք է պահպանի կապերը նախկին խորհրդային գիտական կենտրոնների հետ: «Մենք պարտավոր ենք ընդլայնել ակադեմիայի կապերը միջազգային գիտահետազոտական բոլոր կենտրոնների հետ: Պետք է աշխատենք համահունչ լինել ժամանակի պահանջների ն: Անհրաժեշտ է համախմբել մեր հայկական ակադեմիական գիտական ուժը»,- ասաց նա՝ հավելելով, որ Գիտությունների ազգային ակադեմիան պետք է դառնա համահայկական ակադեմիա, և համահայկական գիտական համախմբող մարմին:

ՀՀ նախագահն ընդգծեց, որ ֆունդամենտալ և կիրառական գիտություններն աստիճանաբար մերձենում են, և այսօրվա գիտական  աշխատանքի արդյունքը կարող է կիրառվել տարիներ անց: «Ժամանակակից աշխարհում գիտության մեջ ներդրում կատարում են նաև եկամուտ ստանալու նպատակով, հետևաբար, երբ մենք խոսում ենք բիզնեսը գրավիչ դարձնելուց, պետք է անդրադառնանք նաև  գիտական միջավայրը գրավիչ դարձնելուն»,- ընդգծեց Արմեն Սարգսյանը՝ վստահեցնելով, որ գիտության հանդեպ վերաբերմունքը պետք է սկսվի կրթական օջախից, և պետք է շատ ուշադիր և նվիրումով խորացնել ուսումնասիրությունները և հետազոտությունները  հումանիտար գիտությունների և, հատկապես, հայագիտության ոլորտում:

«Գիտնականը նաև քաղաքացի է: Գիտնականը պետք է ակտիվ լինի ոչ միայն գիտական միջավայրում, այլև դրսևորի իրեն որպես սկզբունքային քաղաքացի, ունենա  քաղաքացիական պարտքի հստակ գիտակցում: Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին»,- շեշտեց նախագահը` գիտական հասարակությանը  մաղթելով առողջություն, շարունակական հաջողություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]