1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱԳԾ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրենին

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱԳԾ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության 
գործադիր տնօրենին
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին: Հանդիպմանը ներկա էին նաև Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետի պաշտոնակատարը կարևորել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացման ուղղությամբ երկու կողմերի համատեղ ջանքերը և հույս հայտնել, որ Թոմաս Մայր-Հարթինգի այցը ևս մեկ խթան կհանդիսանա ՀՀ-ԵՄ հարաբերություններն ընդլայնելու և խորացնելու համար: Մհեր Գրիգորյանն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգային հարցերին, խոսել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների մասին:

«Որպես Հայաստանի առանցքային գործընկեր՝ Եվրոպական միությունը պատրաստակամ է աջակցելու ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին միտված Հայաստանի ջանքերին՝ ի շահ ՀՀ քաղաքացիների: Մենք ակնկալում ենք արդյունավետ առաջընթաց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներում»,- հանդիպման ընթացքում նշել է ԵԱԳԾ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների շուրջ՝ երկուստեք կարևորելով դրանց հետևողական իրականացումը երկրի կայուն զարգացման տեսանկյունից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]