Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

«Expo Russia Armenia 2018»-ի շրջանակում էներգետիկայի ոլորտի պաշտոնյաները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի  համագործակցության հարցերը


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում «Ռուսաստանի և Հայաստանի միջև միջուկային, ավանդական և վերականգնվող էներգետիկայի բնագավառում համագործակցության հարցեր, էներգախնայող տեխնոլոգիաների զարգացում  և ռուս-հայկական համագործակցությունը բնական պաշարների արդյունահանման ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառում» թեմաներով, որը կազմակերպվել էր «Expo Russia Armenia 2018»-ի շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից  հայկական կողմից քննարկմանը մասնակցում էին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Տիգրան Արզումանյանը, նախարարության մի շարք կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցներ, համակարգի ընկերությունների ներկայացուցիչներ:

Ռուսական կողմից մասնակցում էին «Յունիթել ինժինիրինգ» ՍՊԸ,  «Ինֆորմտեխնիկա ի սվյազ» ԲԸ, «Կալուժսկի տուրբիննի զավոդ» ԲԲԸ, «Ռոսսկատ» ԲԸ, ինչպես նաև Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի Շարժական ծրագրերի և մոնիտորինգի կենտրոնի ներկայացուցիչները: Ռուս արտադրողները ներկայացրել են նոր տեխնոլոգիաները և դրանց կիրառումը էներգետիկ ենթակառուցվածքների  և բնական պաշարների բնագավառում:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ռուսաստանի ու Հայաստանի համագործակցությունը միջուկային, վերականգնվող էներգետիկայի բնագավառում էներգախնայող տեխնոլոգիաների զարգացման  հեռանկարները:

Անդրադարձ է եղել ռուս մասնագետների մասնակցությանը ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերազինման, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի ստեղծման գործում:

Նշենք, որ Expo Russia Armenia-2018  6-րդ բիզնես ֆորումի թեմատիկ ուղղություններն են էներգետիկան, հանքարդյունաբերությունը, մեքենաշինությունը, տրանսպորտը, երկրաբանությունը, կապը և հաղորդակցությունը և այլն:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ