Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Տեղի է ունեցել «Լավագույն վաշտ» մրցույթի եզրափակիչ փուլը


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի 2018թ. մարզական միջոցառումների պլանի համաձայն հոկտեմբերի 2-ից 4-ը և 8-ից 10-ն անցկացվել է ստորաբաժանման կազմով արգելագոտու հաղթահարում  անվանակարգում «Լավագույն վաշտ» մրցույթի եզրափակիչ փուլը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք էին ձեռք բերել զորամասերի, զորամիավորումների և միավորումների առաջնությունում լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումները: Համաձայն մրցման կանոնակարգի` հետախուզական ստորաբաժանումները մրցել են 3100մ, մյուսները՝ 1100 մ վազքատարածություններում:

«Լավագույն վաշտ» մրցույթի եզրափակիչ փուլի ընթացքում` 3100մ արգելագոտու հաղթահարումով վազքի մրցույթում գրանցվել է զինված ուժերի նոր ռեկորդ` 14 րոպե, 15 վայրկյան արդյունքով:

Մրցանակակիր ստորաբաժանումները պարգևատրվել են պատվոգրերով և փոխանցիկ գավաթներով, իսկ ռեկորդակիր ստորաբաժանմանը տրվել է նաև ռեկորդի գրանցման հավաստագիրը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ