1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բիզնես Արմենիան ԱՄՆ-ի քաղաքներում հայկական «ներկայություն» կապահովի

Բիզնես Արմենիան  ԱՄՆ-ի քաղաքներում հայկական «ներկայություն» կապահովի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիզնես Արմենիայի աջակցությամբ Միացյալ Նահագների մի շարք քաղաքներում Հայաստանի մասին հուշող անկյուններ կբացվեն։ Մասնավորապես, նախատեսվում է քաղաքային պուրակներում Հայաստանում արտադրված նստարաններ տեղադրել «Երևան» նշագրումով և երկիրը ներկայացնող տեղեկատվություն տարածել։ Այս մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Միացյալ Նահագներում Բիզնես Արմենիայի պաշտոնական ներկայացուցիչ Պարույր Սարկիսյանի և նստարաններ արտադրող «Նիկոլ Դուման» ընկերության նախագահ Կարլեն Գևորգյանի միջև։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Բիզնես Արմենիայի հանրային կապերի թիմից, փաստաթղթով նախատեսվում է, որ «Նիկոլ Դուման» ընկերության արտադրած «Երևան» նշագրումով նստարաններ, աթոռներ և թուջե այլ արտանոգրված արտադրատեսակներ Պարույր Սարկիսյանի ջանքերով կարտահանվեն և կտեղադրվեն ԱՄՆ մի շարք քաղաքներում։

«Սրանք ամուր, հարմարավետ, ներկայանալի դիզայնով նստարաններ են, որոնք սփյուռքի մեր հայրենակիցներին և օտարերկրյա գործարարներին հայկական արտադրության ներուժին ծանոթացնելու լավ հնարավորություն են»,- նշել է «Նիկոլ Դուման» ընկերության նախագահ Կարլեն Գևորգյանը։

«Չիկագոյի օրինակով ասեմ, որ միտքը շատ լավ է աշխատում, շատ ժամադրություններ հենց այդպես էլ նշանակում են՝ «երևանյան նստարանների պուրակում»։ Սա Հայաստանի մասին մի անգամ էլ լսելու, երկրի մասին ավելին տեղեկացնելու յուրօրինակ միջոց է։ Նաև հաճելի է, որ հայկական արտադրանքի արտահանման տարբերակ է»,- նշել է Չիկագոյում Բիզնես Արմենիայի պաշտոնական ներկայացուցիչ Պարույր Սարկիսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]