Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աշխարհի բնակչությունը մինչեւ 2050 թվականը կավելանա 2,2 միլիարդ մարդով. ՄԱԿ

Աշխարհի բնակչությունը մինչեւ 2050 թվականը կավելանա 2,2 միլիարդ մարդով. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի բնակչությունը մինչեւ 2050 թվականը կավելանա 2,2 միլիարդ մարդով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է «Աշխարհի ազգաբնակչությունը 2018 թվականին» զեկույցում, որը հրապարակվել Է Ազգաբնակչության բնագավառում ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից: «Ներկայում մեկ կնոջ հաշվով չորսից ոչ պակաս երեխայի ծնելիությամբ աշխարհի 43 երկրներից 38-ը գտնվում են Աֆրիկայում»,-ասված Է զեկույցում:

Այդ կապակցությամբ աշխարհի բնակչության մեջ Աֆրիկայի բաժինը 17 տոկոսից կաճի մինչեւ 26 տոկոս: Ընդսմին զարգացող բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, Բանգլադեշում, Մյանմայում, որտեղ եկամտի մակարդակը համաշխարհային չափանիշներով բարձր չԷ, ծնելիության ցուցանիշները բոլորովին վերջերս նվազել են մինչեւ պարզ վերարտադրություն (1,7-2,5 մանկածնություն կնոջ կյանքի ընթացքում): «Մյուս երկրների մեծ մասում այսչափ ցածր ծնելիության հասնում են միայն եկամտի ավելի բարձր մակրդակի դեպքում»,-ասված Է հետազոտության մեջ:

Զեկույցի հեղինակները նաեւ նշում են, որ, չնայած սոցիալ-տնտեսական զարգացման համեմատ ծնելիության նվազման համաշխարհային միտումին, առանձին զարգացած երկրներ կարող են բարելավել իրադրությունը: Դրա համար նրանք պետք Է խրախուսեն այն ընտանիքներին, որոնք ցանկանում են ավելի շատ երեխաներ ունենալ, բայց չեն կարողանում դա անել տնտեսական պատճառներով: Ֆրանսիան եւ Նորվեգիան, օրինակ, արդեն ծնելիության գործակցի աճ են արձանագրում: ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին քառորդ դարում աշխարհում զգալիորեն բարելավվել Է վերարտադրողական իրավունքների հետ կապված իրադրցությունը, սակայն ամեն տարի շուրջ 300 հազար կին Է մահանում ծննդաբերությունների ժամանակ, որովհետեւ նրանց երկրներում վերարտադրողական իրավունքները լիարժեք չեն ապահովվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]