Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մոսկվայում տաքության բացարձակ ռեկորդ Է սահմանվել

Մոսկվայում տաքության բացարձակ ռեկորդ Է սահմանվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում հոկտեմբերի 18-ին 17,9 աստիճան տաքության բացարձակ ռեկորդ Է սահմանվել. ՌԴ մայրաքաղաքում նման ցուցանիշներ հոկտեմբերի 18-ին չեն եղել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի մասնագետ Եվգենի Տիշկովեցը:

«Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում առավելագույն ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ Է սահմանվել: Մայրաքաղաքում այդ օրը նման տաքություն երբեք չի եղել կանոնավոր օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում, որոնք կատարվում են 1879 թվականից: 14:00-ին ջերմաչափերի սնդիկի սյուները ԺՏՆՑ-ի մոսկովյան գլխավոր օդերեւութաբանական կայանի վրա բարձրացել են մինչեւ 17,9 աստիճան»,- գրել Է Տիշկովեցը Facebook-ի իր անձնական Էջում: Նշվում Է, որ գերազանցվել Է 1967 թվականի նախորդ ռեկորդը. այն ժամանակ օդերեւութաբանները գրանցել Էին զրոյից բարձր 17,5 աստիճան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]