Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիայի ֆինանսների նախարարը չեղարկեց իր մասնակցությունը Էր Ռիադի ներդրումային խորհրդաժողովին

Ֆրանսիայի ֆինանսների նախարարը չեղարկեց իր մասնակցությունը Էր Ռիադի ներդրումային խորհրդաժողովին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետանանլու կապակցությամբ չեղարկել Է իր մասնակցությունը Էր Ռիադի ներդրումային խորհրդաժողովին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հոկտեմբերի 18-ին հայտնել Է Public Senat հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես հաջորդ շաբաթ չեմ գնա Էր Ռիադ»,- ասել Է նախարարը: «Հանրապետության նախագահը շատ հստակ ասաց տեղ գտած փաստերի լրջության մասին»,- նշել Է նա՝ մեկնաբանելով Հաշքաջիի գործը: «Ես երեկ հայտնեցի իմ սաուդացի գործընկերոջը, որ չեմ մասնակցելու այդ համաժողովին: Եվ ես կարծում եմ՝ նա կարող Է շատ լավ հասկանալ, որ ներկա պայմաններում Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախարարը չի գնա Էր Ռիադ»,- ասել Է Լե Մերը եւ ընդգծել, որ այժմ ամենագլխավորը ճշմարտությունը պարզելն Է:

Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը հետաձգել Է պլանավորված ուղեւորությունը Մերձավոր Արեւելքի երկրներ եւ հայտարարել, որ բաց Է թողնում ներդրումային խորհրդաժողովը Սաուդյան Արաբիայում: Մինչ այդ հայտնի Է դարձել, որ գործարարներն ու զանգվածային լրատվամիջոցները հրաժարվում են մասնակցել Սաուդյան Արաբիայում կազմակերպվող խոշոր տնտեսական համաժողովին, որը հայտնի Է որպես «Դավոս անապատում»:

Փորձագետների կարծիքով՝ համաժողովին մասնակցելուց հրաժարումը կապված Է Էր Ռիադի եւ Վաշինգտոնի միջեւ լարվածության սրման հետ՝ սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացումից հետո, որն աշխատում Էր The Washington Post հրատարակության համար: Վերջին անգամ նրան տեսել են, երբ նա մտել Է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան:

Մի շարք զանգվածային լրատվամիջոցներ պնդում են, որ այնտեղ լրագրողին, որը քննադատում Էր Սաուդյան Արաբիայի իշխանություններին, խոշտանգել են եւ սպանել: Թուրքիայում հետաքննում են այդ գործը: Future Investment Initiative համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 23 – 25-ին Էր Ռիադում: Ինչպես նշվում Է միջոցառման կայքում, այնցյալ տարի դրան մասնակցել Է 3,8 հազար մարդ ավելի քան 90 երկրից: Սեպտեմբերի վերջի տվյալներով՝ այս տարի միջոցառմանն իրենց մասնակցությունը հավաստել են ավելի քան 100 գործարար-առաջնորդներ, ներառյալ BlackRock Inc.-ի, HSBC Holdings Plc-ի, Uber Technologies Inc.-ի, Bank of China International-ի, BNP Paribas-ի, Mitsubishi UFJ-ի եւ Trafigura Group-ի ղեկավարները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]