Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Հարյուրամյա բրիտանուհին ամուսնացել Է՝ վայելելով «հարսնացու լինելու ցնցող զգացողությունը»


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի հարյուրամյա բնակչուհի Նորա Ուիթքիսը հարսանիքով ամուսնացել Է իրենից 26 տարի փոքր իր սիրեցյալի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Mirror հրատարակությունը:

Հարսնացուն պատմել Է, որ Մալքոլմ Իեթսի հետ ծանոթացել Է 1980 թվականին, երբ հաճախում Էր ժամանակակից պարահանդեսային պարերի դասերի: Շուտով նրանք սկսել են հանդիպել եւ այդ ժամանակվանից չեն բաժանվել: Փեսացուն, որն առաջ աշխատում Էր որպես ավտոբուսի վարորդ, խոստովանել Է, որ բոլորովին պարել չգիտեր, երբ սկսց պարապմունքերը: «Նա ինձ պարել սովորեցրեց եւ օգնեց հմտանալ:

Մենք միասին շատ ենք ճամփորդել ու զբոսնել: Մեր սիրելի պարը չա-չա-չան Էր»: Արարողությունը տեղի Է ունեցել Ուելսի Դենբիշիրի կոմսության Փրեսթենին քաղաքում նրանց տնից ոչ հեռու եւ տեւել Է կես ժամ: Հարսանիքին ներկա են եղել 30 հյուրեր՝ զույգի ընկերներն ու ազգականները: 74-ամյա Իեթսը հարսնացուին հաշմանդամի սայլակով դեպի խորան տարել ABBA խմբի Dancing Queen երգի ներքո: «Հարսնացու լինելը պարզապես ցնցող Է: Դա արժեր սպասումի այսքան տարիները, ես կարող Էի Էլ ավելի երկար սպասել:

Չկա մի բան, որը նա չաներ ինձ համար: Ես առանց նրա չԷի կարողանա, նա իսկապես առանձնահատուկ Է»,- անկեղծացել Է Ուիթքիսը: Ուիթքիսը ծնվել Է 1917 թվականին: Նա մատուցողուհի եւ խոհարարուհի Է աշխատել գոլֆ-ակումբում եւ առաջին անգամ ամուսնացել Է 18 տարեկանում: Նրա ամուսինը մահացել Է 1970 թվականին:

Դրանից հետո նա հանդիպել Է եւս մի տղամարդու եւ նրա հետ ամուսնությամբ ապրել 16 տարի՝ մինչեւ նրա մահը: Այնուհետեւ նա ծանոթացել Է Իեթսի հետ: Բրիտանուհին իր երկարակեցության գաղտնիքը համարում Է մշտական ակտիվությունը: «Ես շատ լավ կյանք եմ ապրել եւ ուրախացել ապրած յուրաքանչյուր օրով: Ես պաշտել եմ աղջիկների հետ պարելու գնալը, հատկապես երբ ինձ տղամարդ Էր հրավիրում»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ