Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բիլ Գեյթսը դարձել է Էստոնիայի Էլեկտրոնային ռեզիդենտը

Բիլ Գեյթսը դարձել է Էստոնիայի Էլեկտրոնային ռեզիդենտը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը դարձել Է Էստոնիայի Էլեկտրոնային ռեզիդենտը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է բալթյան հանրապետության կառավարությունը:

Հաղորդագրության համաձայն, Էստոնիայի Է-ռեզիդենտի հավաստագիրը հոկտեմբերի 18-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը հանձնել Է վարչապետ Յուրի Ռատասը: «Էստոնիայի փորձը ցույց Է տալիս, որ այսօր կայուն զարգացման գրավականը թվային հմտություններն են եւ թվային զարգացումը»,-հայտարարել Է վարչապետը: Էստոնիան աշխարհում առաջինն Է ստեղծել Էլեկտրոնային ռեզիդենտության ծրագիրը, որը նրա օտարերկրացի մասնակիցներին թույլ Է տալիս օգտվել պետական գրեթե բոլոր առցանց-ծառայություններից: Իշխանությունները հույս ունեն, որ մինչեւ 2025 թվականը աշխարհում կլինին 10 միլիոն նման «Էլեկտրոնային Էստոնացիներ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]