Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Գերմանիայի դատախազությունն ստուգում է սկսել պաշտպանության նախարարի նկատմամբ


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինի դատախազությունը ստուգում Է այն տեղեկատվությունն այն մասին, որ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չափից ավելի շատ Է գերատեսչության աշխատանքում ներգրավել արտաքին խորհրդատուների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 18-ին հայտնել Է Der Spiegel հանդեսը:

«Ֆոն դեր Լյայենը կարող Է պատասխանատու լինել այն բանի համար, որ երկար ժամանակի ընթացքում անձինք, որոնց վարձել են դրսից, աշխատել են որպես նախարարության շարքային աշխատակիցներ»,- գրել Է հրատարակությունը:

Հանդեսի տվյալներով՝ արտաքին խորհրդատուները չափազանց շատ են նախարարությունում աշխատանքի ներգրավվել այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները եւ արդիականացման հարցերը:

Դատախազությունը նաեւ կստուգի այն տեղեկավտությունը, որ նախարարությունից պետական պատվերներն անմիջապես տրվել են որոշակի շրջանակի անձանց, այլ ոչ թե հայտամրցույթ անցկացվելուց հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ