Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ ժամանակակից արվեստն իր հարուստ գունապնակով ներկայացվեց Ֆրանկոֆոնիային նվիրված ցուցահանդեսում

Հայ ժամանակակից արվեստն իր հարուստ գունապնակով ներկայացվեց 
Ֆրանկոֆոնիային նվիրված ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը հոկտեմբերի 18-ին ներկա գտնվեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության ամբիոնի դասախոսների ներկայացրած գործերի ցուցահանդեսին: Ցուցադրված էր 18 գեղանկարչական աշխատանք և երկու քանդակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում  կազմակերպված ցուցահանդեսը գործում է Հայաստանի գեղարվեստի  պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում:

«Այստեղ արտահայտված է հայ ժամանակակից արվեստի ամբողջ բազմազանությունը: Ինչպես ասում է Ֆրանսիայի նախագահը` ֆրանսերենը ստեղծագործելու լեզուն է, և այն միայն լեզու չէ, այլ արժեքներն են ու մշակույթի միջոցով դրանց փոխանցումը»,-նշեց դեսպանը: Նա անդրադարձավ նաև Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին, ու շեշտեց, որ այն շատ լավ էր կազմակերպված:

Կերպարվեստի ֆակուլտետի դեկան, գեղանկարիչ Էդիկ Վարդանյանը, որը երկու կտավ էր ներկայացրել ցուցահանդեսում, ընդգծեց, որ կտավների թեմատիկան նվիրված չէ Ֆրանսիային: «Ըստ իս` պարտադիր չէ, որ ցուցահանդեսներն ունենան շեշտադրություն, պետք է շեշտադրված վերաբերմունք լինի տվյալ միջոցառման նկատմամբ»,-ասաց նա:

Ակադեմիայի միջազգային կապերի  բաժնի վարիչ Մերի Պատվականյանի խոսքով` ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին: «Գեղարվեստի ակադեմիան  մեծ կապեր ունի Ֆրանսիայի հետ: Մեր դասախոսների, ուսանողների գործերը պարբերաբար ներկայացվում են Փարիզում»,-ասաց նա:

Պատվականյանը նշեց, որ ամեն տարի ակադեմիայի ցուցասրահում նմանատիպ ցուցահանդեսներ կազմակերպում են, բայց այս անգամը բացառիկ էր, քանի որ Հայաստանում անցկացվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը: «Մեր երկիրը Ֆրանկոֆոնիայի անդամ է, և մենք չենք փորձել կտավներով Ֆրանսիան ներկայացնել: Յուրաքանչյուր նկարիչ և քանդակագործ հանդես է եկել իրեն հատուկ ստեղծագործական ոճով»,-ասաց նա:

Ցուցահանդեսում ներկայացված են Արամ Իսաբեկյանի, Արսեն Ղազարյանի, Ժորա Հայրապետյանի, Արա Հովհաննիսյանի, Գրիգոր Գեղամյանի, Մեխակ Էլբակյանի, Արթուր Հովհաննիսյանի, Էդիկ Վարդանյանի, Հայկ Աղաբեկյանի, Արմեն Սավայանի, Աննա Ավետիսյանի, Փարավոն Միրզոյանի, Հրանտ Հարությունյանի, Գագիկ Ղազարյանի, Հովսեփ Պապիկյանի գործերը:

Լուսանկարները` Ռիտա Օհանյան.Արմենպրես ֆոտոդպրոց

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]