Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արմավիրի մարզի Մարգարա համայնքում փետրվարի 17-ին կանցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ

Արմավիրի մարզի Մարգարա համայնքում փետրվարի 17-ին կանցկացվեն ավագանու 
արտահերթ ընտրություններ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ 2019 թ. փետրվարի 17-ին Արմավիրի մարզի Մարգարա համայնքում կանցկացվի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի հոկտեմբերի 18-ի նիստում:

Մարգարա համայնքի  ավագանու թվով 7 անդամները  ընտրվել են 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ավագանու անդամների ընտրության արդյունքում: Ավագանու անդամ Ռազմիկ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվել են վերջինիս կողմից ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու, իսկ Հերմինե Ղարիբյանի, Արմեն Արամյանի և Պարույր Անտոնյանի լիազորությունները՝ վերջիններիս կողմից հրաժարականի դիմումներ ներկայացնելու հիմքերով:

Այդ հանգամանքներով պայմանավորված, անհնարին է դարձել Մարգարա համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը, քանի որ ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով՝ ավագանու յոթ անդամից մնացել են երեքը: Ս.թ. օգոստոսի 30-ին ավագանու մնացած անդամները կազմել են Մարգարա համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ արձանագրություն: Վերոնշյալ արձանագրությունները Արմավիրի մարզպետի միջոցով ներկայացվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]