Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինաստանը փորձարկել է աշխարհում խոշորագույն անօդաչու փոխադրական ինքնաթիռը

Չինաստանը փորձարկել է աշխարհում խոշորագույն անօդաչու փոխադրական ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի մշակած՝ աշխարհում ամենամեծ անօդաչու փոխադրական ինքնաթիռը հաջողությամբ Է անցել առաջին թռիչքային փորձարկումները: Ինչպես հոկտեմբերի 18-ին հայտնել Է Շանհայի «Քեյնյուս» լրատվական պորտալը, ինքնաթիռն օդ Է բարձրացել հոկտեմբերի 16-ին Ներքին Մոնղոլիայի Ինքնավար Շրջանի Բաոտոու քաղաքի փորձարանի թրիչքավայրԷջքային գոտուց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ֆեյհուն 98»-ի («Թռչող կարապ 98»-ի) առավելագույն վերթիռային զանգվածը կազմում Է 2,5 տոննա, բեռնային հատվածամասի ծավալը 15 խորանարդ մետր Է, բեռնամբարձությունը՝ 1,5 տոննա: Ինքնաթիռը նախագծված Է մինչեւ 4,5 հազար մետր առավելագույն բարձրության վրա ժամում 180 կիլոմետր արագությամբ թռիչքների համար: Առանց լրալցավորման «Ֆեյհուն 98»-ը կարող Է հաղթահարել մինչեւ 1,2 հազար կիլոմետր հեռավորություն: Վերթիռի եւ վայրԷջքի համար բավական Է 150 մետր գոտին, ինչը թույլ Է տալիս բեռնափոխադրումների համար այն օգտագործել տեղանքի բարդ ռելիեֆով շրջաններում:

Ինքնաթիռը կարող Է փոխադրել ինչպես քաղաքացիական, այնպես Էլ ռազմական նշանակության բեռներ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]