Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին քաղաքացին վրաերթի է ենթարկել 24 մանր եղջերավոր անասունի

Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին քաղաքացին վրաերթի է ենթարկել 24 մանր 
եղջերավոր անասունի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով  մանր եղջերավոր անասուններ են սատկել: «Արմենպրես»-ին արտակարգ իրավիճակներից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Մ.) վրաերթի է ենթարկել 24 մանր եղջերավոր անասունի. վերջիններս սատկել են:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]