Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

2018 թվականի պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը կավելանան 1,6 մլրդ դրամով

2018 թվականի պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը կավելանան 1,6 մլրդ 
դրամով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության որոշմամբ 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքում կատարվում են փոփոխություններ, որոնցով եկամուտներն ու ծախսերն ավելացվում են 1 մլրդ 645 հազար դրամով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ընդունված որոշմամբ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին հանձնարարվում է ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացված համապատասխան արտաբյուջետային հաշվին առկա 1 մլրդ 645 հազար դրամը փոխանցել պետական բյուջե:

Որոշման մեկ այլ կետով նախատեսվում է ի գիտություն ընդունել, որ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 2.4-րդ հոդվածով հաստատված` Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագրի  3-րդ մասով սահմանված ուղղություններով նպատակային ներդրումների իրականացման համար անհրաժեշտ գումարները  կտրամադրվեն ըստ անհրաժեշտության` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:

Կառավարության 2017թ. օգոստոսի 17-ի որոշման համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտաբյուջետային հաշվին է փոխանցվել 2017թ.  ընթացքում Սևանա լճից բաց թողնված ջրի` 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրված էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մոտ հասույթի եւ կատարված ծախսերի տարբերությունից առաջացած շահույթը (լրացուցիչ շահույթը)` 1 645 139,6 հազ. դրամ գումարի չափով: Հիմա այդ գումարը փոխանցվում է պետական բյուջե:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]