1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել ցմահ ազատազրկման դատապարտված անձ

Պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել ցմահ ազատազրկման դատապարտված 
անձ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄՆԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտնում է, որ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել ցմահ դատապարտված անձ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: 

«16.10.2018թ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, աննախադեպ որոշում կայացրեց՝ դատարանի դահլիճից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելով ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանին։
Երևույթն, իրոք, աննախադեպ է ու ողջունելի, քանի որ առաջինը՝ ՔԿՀ-ի կողմից առաջին անգամ ցմահ դադապարտյալին տրվել էր դրական նկարագիր, երկրորդ՝ տարիներ շարունակ որևէ ցմահ ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ դատարանը նման որոշում չէր կայացրել և երրորդ՝ անձն ազատվել է պատժի կրման տարիների ընթացքում դրսևորած պատշաճ վարքագծի համար։
Սա է մեր Կառավարության այս ոլորտում որդեգրած քաղաքականությունը․ ցմահ ազատազրկված անձինք, պատժի կրման ընթացքում օրինակելի վարքագիծ դրսևորելու արդյունքում, ևս իրավունք ունեն օգտվելու պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությունից։ Վստահ եմ՝ սա այս թեմայով իմ առաջին և ո՛չ վերջին անդրադարձն է լինելու»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]