Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայերի դեմ բռնություն հրահրելու մեղադրանքով վերաքննիչ դատարանի առջև կանգնած Իլհամ Աշկինի գործով դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 14-ին

Հայերի դեմ բռնություն հրահրելու մեղադրանքով վերաքննիչ դատարանի առջև 
կանգնած Իլհամ Աշկինի գործով դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 14-ին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Զվոլե քաղաքի վերաքննիչ դատարանը հոկտեմբերի 17-ին քննել է  Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի բողոքը 2017 թվականի մարտի 17-ին Ալմելոյի առաջին ատյանի դատարանի վճռի դեմ, որը կայացվել է հայերի դեմ բռնություն հրահրելու մեղադրանքով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը:

« Իլհամ Աշկինը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը: Հոկտեմբերի 17-ին վերաքննիչ դատարանը քննեց գործը, դատական նիստին ես ներկա էի, դատախազությունը պահանջեց 80 ժամ հարկադիր անվճար աշխատանք և երկու շաբաթ պայմանական ազատազրկում։ Դատավճիռը կհրատարակվի 2018 թ. նոյեմբերի 14-ին, սակայն կարող եմ ասել՝ տրամադրություններն այնպիսին էին, որ Իլհամ Աշկինը չի արդարացվի»,-ասաց Մաթո Հախվերդյանը:

Աշկինը մեղադրվում է այն բանի համար, որ նա 2014-ին Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի դեմ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ մի քանի անգամ վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»: Առաջին ատյանի դատարանը նշանակել էր 120 ժամ հարկադիր անվճար աշխատանք և մեկ ամիս պայմանական ազատազրկում` երկու տարի փորձնական ժամկետով, որն ավելի ծանր պատժամիջոց է, քան պահանջել էր դատախազությունը:

Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի դեմ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։ 2014 թվականի հունիսի 1-ին Ալմելոյում տեղի է ունեցել հանրահավաք, որին հիմնականում մասնակցում էին թուրքեր և որն ուղղված էր Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու հողամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի դեմ։ Հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը գանգատ էին ներկայացրել հանրահավաքի ընթացքում կատարված հակահայ հայտարարությունների դեմ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]