Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Լավագույն դաստիարակ, ուսուցիչ և տնօրեն» մրցույթների հաղթողներին պարգևատրելու համար վարչապետի աշխատակազմին հատկացվեց 11 մլն դրամ

«Լավագույն դաստիարակ, ուսուցիչ և տնօրեն» մրցույթների հաղթողներին 
պարգևատրելու համար վարչապետի աշխատակազմին հատկացվեց 11 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականի «Լավագույն դաստիարակ», «Լավագույն ուսուցիչ» և «Լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողներին պարգևատրելու նպատակով ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին վարչապետի աշխատա­կազմին հատկացվեց 11 մլն դրամ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստում: 
Այդ միջոցներից 10 մլն 400 հազ. դրամը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով է նախատեսված՝ «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին տրամադրելու և համակարգիչ ձեռք բերելու և «Լավագույն տնօրեն» մրցույթի հաղթողին տրամադրելու նպատակով:

Ըստ նախագծի հիմնավորման` արդեն 15-րդ տարի է, ինչ լավագույններին խրախուսելու նպատակով անցկացվում են «Տարվա լավագույն դաստիարակ» և «Տարվա լավագույն ուսուցիչ»  հանրապետական մրցույթները, որոնց հաղթողները ՀՀ կառավարության կողմից պարգևատրվում են ավտոմեքենայով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]