Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ավստրիան միգրացիոն ճգնաժամի լուծման նոր մեխանիզմ է առաջարկում քվոտաների փոխարեն. Կուրց

Ավստրիան միգրացիոն ճգնաժամի լուծման նոր մեխանիզմ է առաջարկում քվոտաների փոխարեն. Կուրց

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիան վստահ Է, որ ապագայում այլեւս չեն լինի Եվրամիությունում փախստականների տարաբնակեցման պարտադիր քվոտաներ, ուստի Վիեննան կառաջարկի ճգնաժամի կարգավորման նոր համակարգ՝ յուրաքանչյուր առանձին երկրի կամավոր ներդրման ճանապարհով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է 2018 թվականի երկրորդ կեսին ԵՄ-ի Խորհուրդը նախագահող Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը՝ ամփոփելով Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողովի արդյունքները: «Ինչ վերաբերում Է Եվրամիության ներսում միգրացիոն խնդրի քննարկմանը, ապա ավելի ու ավելի Է մեծանում այն բանի ըմբռնումը, որ պարտադիր քվոտաներ այլեւս չեն լինելու: Ես քննարկման կներկայացնեմ առաջարկ, որպեսզի մենք ընթանանք այսպես կոչված պարտադիր համերաշխության ճանապարհով. խոսքը վերաբերում Է համագործակցությանը, որի դեպքում յուրաքանչյուրն իր ավանդն Է ներդնում, բայց այդ ավանդը կարող Է դրսեւորվել տարբեր ձեւերով: Կարծում եմ՝ այդ առաջարկը մեծ աջակցություն կգտնի»,-ասել Է Կուրցը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ միգրացիոն հարցում վերջին ժամանակներս Եվրամիությունում բազմաթիվ դրական փոփոխություններ կան: «2015 թվականի համեմատությամբ Եվրոպա ժամանողների թվի կրճատում Է դիտվում 95 տոկոսով,-նշել Է Կուրցը:-Մենք ընթանում ենք ճիշտ ուղղությամբ, ընդսմին տարանցիկ երկրների հետ համագործակցությունը բարելավվում Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am