1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մահափորձ է կատարվել Հայիթիի նախագահի դեմ

Մահափորձ է կատարվել Հայիթիի նախագահի դեմ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձինք մահափորձ են կատարել Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի դեմ, պետության ղեկավարը չի տուժել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Haiti Libre պորտալը:

Մահափորձը կատարվել Է Պոն Ռուժ քաղաքում միջոցառման ընթացքում, որը նվիրված Էր Ժան Ժակ Դեսալինի՝ Հայիթիի անկախ պետության հիմնադրի եւ նրա առաջին կառավարչի զոհվելու 212-րդ տարելիցին:

Նշվում Է, որ ազգային հերոսի հուշահամալիրին ծաղիկներ դնելու պահին հարձակվողները կրակ են բացել նախագահի վրա: Թիկնապահները կարողացել են նախագահին տեղափոխել անվտանգ վայր, նա չի տուժել:

Վիրավորվել են նախագահի անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ, նրանցից մեկը՝ գլխից: Միջադեպի այլ հանգամանքների կամ կասկածյալների ձերբակալման վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]