Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵՄ-ի ղեկավարները որոշեցին Brexit-ի շուրջ արտահերթ գագաթնաժողով չհրավիրել նոյեմբերին

ԵՄ-ի ղեկավարները որոշեցին Brexit-ի շուրջ արտահերթ գագաթնաժողով չհրավիրել նոյեմբերին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները որոշում են ընդունել առայժմ արտահերթ գագաթնաժողով չհրավիրել Brexit-ի շուրջ, որը պլանավորված Էր նոյեմբերի 17-18-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բրյուսելում ընթացող հանդիպման կողասրահներում ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել Է ԵՄ-ի Խորհրդի մի աղբյուր:

«Գագաթնաժողովի արդյունքներով հայտարարվել Է, որ ներկայում ԵՄ-ի 27 երկրները չեն պլանավորում արտահերթ գագաթնաժողով կազմակերպել Brexit-ի շուջ»,- ասել Է նա: Դիվանագետի խոսքով՝ ղեկավարները պատրաստ են նման հանդիպում անցկացնել միայն այն դեպքում, եթե «Էական առաջընթաց ձեռք բերվի բանակցություններում»:

Գործակալության զրուցակիցը նշել Է, որ ԵՄ-ի գագաթնաժողովը բեկման չհասավ հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններում, կոնսուլտացիաները կշարունակվեն առաջիկա շաբաթներին: Եվրամիության դեռեւս 28 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 17-ի երեկոյան հավաքվել Էին Բրյուսելում՝ փորձելու ելք գտնել այն փակուղուց, որում ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան հայտնվել են «ապահարզանի» շուրջ երկամյա բանակցություններից հետո այն դեպքում, երբ մինչեւ հանրակցությունից Միացյալ Թագավորության դուրս գալու պաշտոնական ժամկետը՝ 2019 թվականի մարտի 19-ը, 6 ամսից Էլ պակաս ժամանակ Է մնացել:

Սպասվում Էր, որ ԵՄ-ի ղեկավարների հանդիպումը լույս կսփռի բանակցային գործընթացի հետագա քայլերի վրա, որը ներկայում փաստորեն սառեցված Է եւ, ինչպես երբեք, մոտ Է «տապալվելուն»: Բրյուսելը եւ Լոնդոնը մինչ այժմ չեն կարգավորել գլխավոր տարաձայնությունը, որը վերաբերում Է ԵՄ-ում մնացող Իռլանդիայի Հանրապետության եւ Միացյալ Թագավորության մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի միջեւ ապագա սահմանի հսկողության ռեժիմի հարցին:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]