Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյումրիում պոլիէթիլենային տոպրակում նորածիններ են հայտնաբերվել

Գյումրիում պոլիէթիլենային տոպրակում նորածիններ են հայտնաբերվել

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության բակում հոկտեմբերի 17-ին երեկոյան պահակը երկու նորածին տղա երեխա է հայտնաբերել: Տղաները փաթաթված են եղել պոլիէթիլենային տոպրակում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երեխաներին հայտնաբերած պահակը արագ տեղեկացրել է ոստիկանությանը, որի ծառայողները տեղում պարզել են, որ երեխաները նորմալ վիճակում են:
Տղաները, նախնական դիտարկմամբ, 2-10 օրական են: Դեպքի վայր են ժամանել նաև Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը և բաժնի աշխատակիցները: Նրանք անմիջապես երեխաներին լողացրել են և կերակրել:
«Տղա երեխաներ են, երկուսից տասը օրական. այս պահին չենք կարող ասել՝ եղբայրներ են, թե՝ ոչ: Նրանց վիճակը նորմալ է, որևէ բռնության հետք չկա»,- նշեց Լիլիթ Գորգինյանը: Անհետաձգելի միջոցառումներից հետո մարզպետարանի և ոստիկանության աշխատակիցները երեխաներին տեղափոխել են այլ անվտանգ վայր:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]