Նախնական տվյալներով՝ Կերչում տեղի ունեցած պատահարի հետևանքով մահացածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղրիմում Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի է ունեցած պատահարի հետեւանքով մահացածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հոկտեմբերի 17-ին, կեսօրին մոտ Ղրիմում Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի է ունեցել պայթյուն, որին հաջորդել է կրակահերթ:
Նախնական տեղեկություններով՝ կա 19 զոհ և 50-ից ավել տուժած, ովքեր հիմնականում քոլեջի ուսանողներ և աշխատակիցներ են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում