Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Կանաչ կլիմայական հիմնադրամի հրավիրած կոնֆերանսում քննարկվել են զարգացող երկրներին աջակցելու մեխանիզմները


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Կորեայի Հանրապետության Ինչեոն քաղաքում կայացած Կանաչ կլիմայական հիմնադրամի Ազգային մարմինների կոնֆերանսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ բնապահպանության  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը  կոնֆերանսի ընթացքում ունեցած իր ելույթներում անդրադարձել է կլիմայի փոփոխության հետ կապված՝ Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներին, նշել, որ Հայաստանը կլիմայի  խոցելիության տեսանկյունից Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ECA) տարածաշրջանում զբաղեցնում  է 4-րդ տեղը, ինչը պայմանավորված է լեռնային փխրուն էկոհամակարգի զգայունությամբ, նրա վրա կլիմայական փոփոխությունների բարձր ազդեցությամբ և հարմարվողականության  կարողությունների պակասով։ Մեղմման միջոցառումների շրջանակներում Հայաստանը նախատեսում է մինչև 2050-թվականը կրկնապատկել անտառապատ տարածքները։ Այս նպատակին հասնելու համար նախատեսվում է միավորել ֆինանսական և գործընկերային գործիքակազմերը՝ մասնավորապես կանաչ մասնավոր ներդրումները և բնապահպանության նախարարության մշակած կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմը։

Նախարար Էրիկ Գրիգորյանը երկկողմ հանդիպում է ունեցել Կանաչ կլիմայական հիմնադրամի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են Հիմնադրամի գործադիր խորհրդին Հայաստանի անդամակցության, Հայաստանում Կանաչ կլիմայական հիմնադրամի տարածաշրջանային հանդիպման անցկացման հնարավորությունները, ինչպես նաև Հիմնադրամի կողմից երկրներին նախատեսվող ամենամյա հատկացումները միջնաժամկետ տրամադրման՝ նախարարի առաջարկը։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ