Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

78 ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

78 ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 78 ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ։

2018 թվականի հոկտեմբերի 16-ին Լոռու մարզի՝ 1993թ. ծնված բնակիչն ահազանգել է Ոստիկանության Սպիտակի բաժին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, այցելելով հոր բնակարան՝ այնտեղ  հայտնաբերել է միայնակ բնակվող հոր՝ 1940թ. ծնված Ս.Պողոսյանի դին՝ որովայնի, պարանոցի և կրծքավանդակի շրջաններում առկա բազմաթիվ կտրած-ծակած վերքերով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրի ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ:

Ս.Պողոսյանը ճանաչվել է տուժող, նրա որդին ճանաչվել է որպես տուժողի իրավահաջորդ և հարցաքննվել:

Նշանակվել է դիակի դատա­բժշկական փորձաքննություն, դիակից վերցվել են հագուստները և նմուշներ՝ համեմատական հետազոտության համար:

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան բաժնին ակտիվ միջոցառումներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը  շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]