Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում պլանային ջրանջատում է սպասվում


 ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Աջափնյակ  վարչական շրջանում՝ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Արևմտյան օղակաձև հատվածում ջրագծի շրջանցման պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 18-ին ժամը 10.00-22:00 կդադարեցվի Սիլիկյան թաղամասի 1, 2, 3 փողոցների, Լուկաշին թաղ. Լուկաշին ու թիվ 1, 2, 3 փողոցների, Գ. Զոհրապ, Չուխաջյան փողոցների, Հասրաթյան փողոցի 25/2, 25/4, 25/6 շենքերի ջրամատակարարումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վեոլիա Ջուր ընկերությունից, Վեոլիա Ջուրը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ