Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կերչի քոլեջում արտակարգ պատահարի մասին գործը վերաորակավորվել Է սպանության հոդվածի

Կերչի քոլեջում արտակարգ պատահարի մասին գործը վերաորակավորվել Է սպանության հոդվածի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կերչի պոլիտեխնիկական քոլեջում արտակարգ պատահարի մասին քրեական գործը ՌԴ Քննչական կոմիտեն (ՔԿ) վերաորակավորել Է սպանության մասին հոդվածի: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ ՔԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ելնելով հանցագործության պատկերից՝ հետաքննությունը նախնական կարգով ենթադրում Է, որ այդ երիտասարդը գնդակահարել Է քոլեջում գտնված մարդկանց, իսկ այնուհետեւ ինքնասպանություն Է գործել: Այդ կապակցությամբ քրեական գործը, որը հարուցվել Է ՌԴ ՔՕ-ի 205-րդ հոդվածով («Ահաբեկչական գործողություն»), վերաորակավորվել Է ՌԴ ՔՕ-ի 105-րդ հոդվածի 2-րդ մասի («Երկու եւ ավելի անձանց սպանություն՝ ընդհանուր վտանգավոր եղանակով»)»,-հայտնել Է նա:

Պետրենկոյի խոսքով՝ երիտասարդի անձը, որը հրաձգություն Է սարքել, օպերատիվ կերպով պարզվել Է տեսագրությամբ: «Պարզվել Է, որ նա քոլեջի չորրորդ կուրսի ուսանող 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովն Է: Նրա մարմինը՝ հրազենային վերքերով, հայտնաբերվել Է քոլեջի հարկաբաժիններից մեկում»,-հայտնել Է Պետրենկոն: Քննիչները պարզել են, որ ուսանողը քոլեջ Է եկել պատահարից անմիջապես առաջ եւ ձեռքին հրացան Է ունեցել: Քննիչները եւ քրեագետները արդեն ձեռնամուխ են եղել պատահարի վայրի զննմանը: «Մարմինների նախնական զննումը խոսում Է այն մասին, որ մարդիկ մահացել են հրազենային վերքերից»,-պարզաբանել Է ՀԿ-ի ներկայացուցիչը:

Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով՝ զոհվել Է 17 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]