Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

Արարատի մարզը կիրականացնի հրատապ լուծում պահանջող 24 ծրագիր


ԱՐՏԱՇԱՏ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության հավանությանն արժանացած հրատապ լուծում պահանջող՝ Արարատի մարզի համայնքներից ներկայացված ծրագրերից երկուսն արդեն պետության կողմից ստացել են ֆինանսավորում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Էդիկ Ավետիսյանն ասաց, որ Հայանիստ համայնքի Գետաշեն թաղամասի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման նպատակով պետբյուջեից տրամադրվել է 13 մլն 500 հազար դրամ: Համայնքը հանդես կգա համաֆինանսավորմամբ՝ շինարարական աշխատանքների համար տամադրելով 1 մլն 500 հազար դրամ: Արդեն իսկ ֆինանսավորված մյուս համայնքը Արմաշն է, որտեղ կկառուցվի օրվա կարգավորիչ ջրամբար եւ նոր ջրառ: Այդ աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է 15 մլն 480 հազար դրամ: 1 մլն 720 հազար դրամ կնեդնի համայնքը:
Ավետիսյանը նշեց. «Ի սկբանե նախատեսված էր ՀՀ կառավարության հավանությանն արժանացնել 25 ծրագիր, սակայն Լուսաշող համայնքը դուրս մնաց ծրագրից, քանի որ այնտեղ անհրաժեշտ էր ՀՀ բնապահպանության նախարարության թույլտվությունը՝ ընդերքային ջրերի օգտագործման նպատակով»:
Այսօրվա դրությամբ՝ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած 22 ծրագրերը կիրականացվեն Արտաշատ, Արմաշ, Բաղրամյան, Բարձրաշեն, Գետափնյա, Նշավան, Նոր Կյանք, Շահումյան, Քաղցրաշեն, Գետազատ, Ուրցալանջ եւ այլ համայնքներում: Աշխատանքների ծրագրային ընդհանուր արժեքը կազմում է 413 մլն 802 հազար դրամ: Ավետիսյանը, կարեւորելով այս ծրագրի իրականացումն, ընդգծեց նաեւ, որ դրանք հիմնականում առնչվում են խմելու, ոռոգման ներքին եւ արտաքին ցանցերի կառուցմանը: «Դրանք առաջնահերթություն հանդիսացող խնդիրներ են, որ անհրաժեշտ է օր առաջ լուծել այդ համայնքներում»,- հավելեց Ավետիսյանը:

Լիլիթ Մաճկալյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ